Բարի գալուստ

ՎեներաԲարի գալուստ “Վեներա” կադրային կենտրոնի ծառայությունների մատուցման կայք էջ.

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ կադրային կենտրոնը համալրված է հմուտ, բանիմաց ու բարձրակարգ աշխատակազմով, ինչպես նաև բարձրակարգ տեխնիկայով:

Կենտրոնը համագործակցում է ՀՀ մասշտաբով մեծ ճանաչում ունեցող խոշոր ընկերությունների և կազմակերպությունների հետ, որոնց համատեղ աշխատանքների շնորհիվ կենտրոնում օրեցօր ազատ աշխատատեղերի բազան թարմացվում է:

Հայտնի է, որ կենտրոնի աշխատակազմի աշխատանքների շնորհիվ բազմաթիվ գործազուրկ անձինք տեղավորվում են աշխատանքի: Այստեղ աշխատանքի են տեղավորվում նաև բազմաթիվ ուսանողներ:

Ժամանակ առ ժամանակ գործում է զեղչային ճկուն համակարգ:

“Վեներա” կադրային կենտրոնը հնարավորություն է տալիս տարբեր մասնագիտությունների տեր անձանց գտնել աշխատանք:

Մեր ընկերությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.

  • Արդյունավետ և նպատակահարմար լուծումներ – ծախսային տեսանկյունից;
  • Հաճախորդի շահերի պաշտպանում;
  • Պրոֆեսիոնալիզմ և հուսալիություն;
  • Բարեխղճություն և ազնվություն;
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին;
  • Խիստ գաղտնիության ապահովում:

Մեր կենտրոնը վստահելի խորհրդատու է, որն առավելագույնս աջակցում է իր գործընկերներին և հաճախորդներին հաջողության հասնելու ճանապարհին:

Շնորհակալ ենք մեր կենտրոնի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: